211652_close_icon
views-count2433 դիտում article-date 15:50 07-03-2014

Պուտինն այլևս Արևմուտքին լուրջ չի վերաբերվում. Սաակաշվիլի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ համաշխարհային հանրության ուշադրությունը կարող է շեղվել Ուկրաինայի իրադարձություններից, եթե ինչ-որ տեղ նոր ճգնաժամ առաջանա: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Դուբլինում կայացած «Եվրոպական ազգային կուսակցության» կոնգրեսում իր ելույթի ժամանակ: «Պուտինը չի հավատում, որ Արևմուտքը կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, քանի որ այլևս լուրջ չի վերաբերվում Արևմուտքի հայտարարություններին: Նա կարծում է, որ Ուկրաինայի իրադարձությունների մասին ընդամենը կխոսեն և այնքան ժամանակ կխոսեն, մինչև որ ինչ-որ տեղ նոր ճգնաժամ ի հայտ կգա: Դա եղավ նաև Վրաստանի դեպքում»,-ասել է Սաակաշվիլին: Հիշեցնենք, որ մարտի 6-ին ԱՄՆ-ը Ուկրաինայի իրադարձությունների համար պատասխանատու մի շարք ռուս պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցներ սահմանեց:

Նմանատիպ նյութեր