211652_close_icon
views-count2379 դիտում article-date 15:06 08-02-2014

Ստեփանակերտ-Նինգի-Մարտունի ռազմավարական նշանակության ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի մինչև 2014-ի վերջը

Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելեց Սոս գյուղ և Մարտունի քաղաք՝ այդ համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը մասնակցելու և տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով: Ի թիվս այլ հարցերի՝ վարչապետ Հարությունյանը հայտարարեց, որ այս տարվա ընթացքում ավարտին կհասցվի Ստեփանակերտ-Նինգի-Մարտունի ճանապարհի ասֆալտապատումը, որը ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար: Ավելին՝ համայնքում մեծ թափ է ստանում բնակարանաշինությունը՝ ներգրավելով նոր ներդրումներ և լրացուցիչ արտոնյալ վարկային միջոցներ: Անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման հարցին՝ կառավարության ղեկավարը, բացի շինարարությունից, կոչ արեց ավելի արդյունավետորեն օգտագործել գյուղատնտեսության հնարավորությունները: Նրա խոսքով՝ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ոռոգման համակարգի զարգացմանը, ինչը խթան կհանդիսանա գյուղատնտեսության զարգացման համար: Ա. Հարությունյանն առանձնացրեց նաև ծխախոտագործության համար առկա բարենպաստ պայմանները այդ տարածաշրջանում, որոնցից օգտվելու կոչ արեց բնակչությանը՝ խոստանալով հնարավորինս աջակցել նրանց այդ գործում: Հանդիպումների վերջում բնակիչները հանդես եկան հարցերով և առաջարկություններով: Վարչապետը տվեց համապատասխան հանձնարարականներ և խոստացավ շարունակական ուշադրության ներքո պահել Սոսի և Մարտունու համայնքների հիմնախնդիրները: Հանդիպումների վերջում բնակիչները հանդես եկան հարցերով և առաջարկություններով: Վարչապետը տվեց համապատասխան հանձնարարականներ և խոստացավ շարունակական ուշադրության ներքո պահել Սոսի և Մարտունու համայնքների հիմնախնդիրները:

Նմանատիպ նյութեր