Մահվան ելքով ավտովթարի ժամանակ Porsche 911-ի ղեկին եղել է ՀԱՀ նախագահի որդին
ՀԱՀ նախագահի որդին Յակոբ Զումա Դուդուզան ավտովթարի է ենթարկվել, ինչի արդյունքում մահացել է 1 մարդ և 2-ն ստացել են ծանր վնասվածքներ, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ավտովթարը տեղի է ունեցել փետրվարի 1-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում:
Porsche 911 ավտոմեքենայի ղեկին է եղել Յակոբը և ուժեղ անձրևի ու բարձր արագության պատճառով չի կարողացել տիրապետել իրավիճակին և բախվել է երթուղայինին:
Գործակալության տվյալներով, նախագահի որդին մեղադրվում է կանխամտածված սպանությնա համար, որը սակայն մասնագետները չեն ուսումնասիրում: