211652_close_icon
views-count1093 դիտում article-date 23:09 09-02-2014

Ստամբուլում ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազով

Ստամբուլում ոստիկանության աշխատակիցները արցունքաբեր գազի օգտագործմամբ ցրել են իշխանությունների կողմից ինտերնետի սահմանափակման դեմ բողոքի ակցիայի շուրջ 2000 մասնակիցներին: Նարանք, բողոքում են, որ կառավարությունն իրավունք չունի որոշելու, թե ինչ կայքից իրենք օգտվեն, քանի որ համացանցից օգտվելու համար գումար են վճարում: Մինչ այդ վարչապետ Էրդողանը հայտնել էր որ սահմանափակումը չի անդրադառնալու ողջ համացանցի վրա և սահմանափակման իրական նպատակը անվտանգության և անձնական գաղտնիության ապահովումն է:

Նմանատիպ նյութեր