211652_close_icon

Թուրքիայում ոստիկանները ցրել են ցուցարարներին

views-count1507 դիտում article-date 20:42 01-05-2015
Մայիսի մեկի կապակցությամբ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպվել, որի ընթացքում ոստիկանները ցուցարարների հանդեպ կիրառել են արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ: Ժամեր շարունակ հարյուրավոր ոստիկանները փակել են հրապարակը հատուկ մետաղական պատնեշների օգնությամբ: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի կոմունիստական կուսակցության 30 ակտիվիստներ փորձել են ներխուժել հրապարակ, սակայն ոստիկանները խոչնդոտել են: Իրավապահները ցրել են նաեւ Բեշիկթաշի շրջանում կազմակերպված ցույցի մասնակիցներին:

Նմանատիպ նյութեր