3750 դիտում
16:56 12-03-2017
Ռոտերդամում գիշերը ոստիկանությունը ցրել է թուրք ցուցարարներին
Ռոտերդամում թուրքական հյուպատոսության դիմաց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի հարյուր աջակիցներ բողոքի ցույց են կազմակերպել: Գիշերը Նիդերլանդների իշխանությունները հեծյալ ոստիկանության և ջրցան մեքենաների օգնությամբ ցրել են ցույցը: Ի պատասխան ցուցարարները քարեր և շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39246837]BBC[/url]-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆատիմա Բետուլ Սայամ Կայային այցելել Նիդերլանդներ և հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ, իսկ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն հրահանգել էր արգելել Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում:
Չավուշօղլուն մտադիր էր Նիդեռլանդներում բնակվող թուրքերին կոչ անել պաշտպանել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունները: Հանրաքվեն նշանակված է ապրիլի 16-ին:
Իրենց երկրներում թուրք պաշտոնյաների քարոզչական ելույթներն արգելել էին նաև Ավստրիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի իշխանությունները:
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
23:09 09-02-2014
Ստամբուլում ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազով
1426 դիտում
20:42 01-05-2015
Թուրքիայում ոստիկանները ցրել են ցուցարարներին
775 դիտում
10:35 07-12-2024
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներով ցրել են ցուցարարներին
Այս բաժնից
427 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN