2108 դիտում
16:17 10-02-2014
Ադրբեջանն այս գիշեր ևս դիրքերի ուղղությամբ կրակ է բացել՝ խախտելով հրադադարը
Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել Օլիմպիական հրադադարը՝ կրակելով Լեռնային Ղարաբաղի եւ Տավուշի մարզի ուղղությամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այս գիշեր եւս հրադադարը խախտվել է հատկապես արցախյան հատվածում: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:
«Հիմնականում կրակել են դիրքերի ուղղությամբ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում մեր կողմից, նա ասաց. «Ամեն դեպքում, մենք նրանց չեն պատասխանել»:
Հիշեցնենք, որ Սոչիի Օլիմպիական խաղերից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ էին արել հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչին կողմերը համաձայնություն էին հայտնել, այնինչ Ադրբեջանը օրեր շարունակ խախտում է հրադադարը՝ կրակելով գյուղերի եւ դիրքերի ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
31845 դիտում
11:52 08-04-2018
Այս գիշեր Ադրբեջանի զինուժը Նախիջևանից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում