Աֆղանստանում ինքնաթիռ է վթարի ենթարկվել
Աֆղանստանի Վարդակ գավառում այս գիշեր անհայտ ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին փաստել է Աֆղանստանի Միջազգային անվտանգության ուժերի ղեկավարությունը, հայտնում է «Пажвок» գործակալությունը։
Ըստ նախնական տվյալների, օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դայմիրդադ լեռնային շրջանում։ Սակայն տեղի աշխատակիցները օդանավի մասին տվյալներ չեն ճշտել։
Ըստ ականատեսների խոսքերի, ինքնաթիռում հրդեհը օդում է բռնկվել։ Ուղևորներ մի մասը հենց օդում լքել եմ օդանավը։
Վայրէջքից հետո նրանք անհետացել են։
Վթար վայր են ժամանել հրշեջներ և աֆղանական բանակի ստորաբաժանումներ։