1925 դիտում
19:31 10-02-2014
20-ամյա զինծառայողները բանակում գումարի դիմաց «Դուռակ» են խաղացել
20-ամյա Սուրեն Սերգեյի Ավալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության վայրում՝ «Սյունիք» մարտական հենակետում, իր համար գույք, գումար ստանալու նպատակով մասնակցել է մոլեխաղի. նա համածառայակից Թոռնիկ Միրզոյանի հետ խաղացել է «Դուռակ» տեսակի թղթախաղը, ինչի արդյունքում վերջինիս պարտվել է 25.000 դրամ գումար: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
20-ամյա Թոռնիկ Միրզոյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր համար գույք՝ գումար, ստանալու նպատակով մասնակցել է մոլեխաղի, համածառայակից Սուրեն Ավալյանի հետ խաղացել է «Դուռակ» տեսակի թղթախաղը, ինչի արդյունքում վերջինս պարտվել է 25.000 դրամ գումար:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի 1-ին մասով` զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելը` իր կամ այլ անձի համար գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալու նպատակով:
Սույն հոդվածը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով: Նրանց նկատամամբ խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը: Գործը քննվելու է Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2447 դիտում
17:25 06-12-2019
ՀՀ կառավարության դիրքորոշումը խիստ և հստակ է՝ գումարի դիմաց բանակում չծառայել այլևս հնարավոր չի լինի
3067 դիտում
09:13 15-06-2016
Տավուշի մարզպետը համայնքների խոշորացմանը դեմ արտահայտված գյուղապետին անվանել է «դուռակ լակոտ». «Հայյկական ժամանակ»
7569 դիտում
10:25 16-06-2016
Գյուղապետը՝ իրեն «դուռակ լակոտ» անվանած մարզպետին. «Առավոտ»
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում