1148 դիտում
19:02 10-02-2014
Գյուղատնտեսության զարգացման ֆրանսիական մոդելը ներկայացնելու նպատակով Հայաստանում կկազմակերպվի սեմինար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Ողջունելով հյուրին` նախարարն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ու դրանք խորացնելու անհրաժեշտությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռենոն իրատեսական է համարել համագործակցությունն ավելի բարձր հիմքերի վրա դնելու հնարավորությունը՝ այս տարի Ֆրանսիայի Նախագահ Ֆ. Օլանդի ՀՀ նախատեսվող այցի շրջանակներում և Սերգո Կարապետյանին է փոխանցել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի Ֆրանսիա այցելելու մասին հրավերը: Առաջարկելով այցելությունը կազմակեորպել մինչև Ֆրանսիայի Հանրապետույթան Նախագահի այցը: Նա նշել է, որ այն հնարավորություն կտա առավել մանրամասն քննարկելու և նախանշելու գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ուղղությունները, որոնք կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահների հանդիպման օրակարգում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և խոստացել սեղմ ժամանակահատվածում ներկայացնել առաջարկություն՝ այցի հնարավոր ժամկետների և նախատեսվող հանդիպումների վերաբերյալ:
Դեսպանը հետաքրքրվել է նաև Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը (OIV) ՀՀ անդամակցության գործընթացով, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ փաստաթուղթը գտնվում է ՀՀ ներպետական ընթացակարգերի փուլում և անդամակցության հայտը շուտով կներկայացվի կազմակերպության գլխավոր տնօրենին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի դեռևս անցյալ տարվա առաջարկին ի պատասխան՝ դեսպան Ռենոն առաջարկել է աշնանը Հայաստանում կազմակերպել սեմինար` գյուղատնտեսության զարգացման ֆրանսիական մոդելն ըստ զարգացման փուլերի ներկայացնելու, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել այդ միջոցառմանը հրավիրել նաև Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը:
Նմանատիպ նյութեր
2635 դիտում
23:28 29-11-2018
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիրը
2329 դիտում
14:16 27-01-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
Այս բաժնից
994 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
940 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ