Արցախն անցնում է ապահովագրության ամենառիսկային տեսակներից մեկին. տեսանյութ
Արցախի համայնքներում փետրվարի սկզբից ավանդական ամփոփիչ ժողովներ են կայանում: Վարչապետ Արա Հարությունյանի հանդիպումն այս անգամ Մարտունու եւ Ասկերանի շրջանների համայնքներում էր: Համայնքների ղեկավարները անցած տարվա արդյունքներն են ամփոփել, բնակիչներն առիթը բաց չեն թողել կառավարության ղեկավարից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Երաշտից ու կարկուտից բերք կորցրած գյուղացին կառավարության ղեկավարին առաջինը հարցնում է. պետությունը կաջակցի՞ իրեն, եթե բնական աղետները պատուհասել են իր հողատարածքը: Վարչապետը ելքը պետության ուղղակի միջամտությունը չի համարում. հարկավոր է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգ ստեղծել: