Չինաստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի հյուսիսարևմտյան շրջանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է չինական սեյսմիկ կենտրոնը։
Երկրաշարժը գրանցվել է վաղ առավոտյան Մոսկվայի ժամանակով 06:14֊ին, Խոտան շրջանի Յույտյան գավառում։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։