Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի արևմտյան մասում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Նիմա գավառում։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։