Չինաստանում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի հյուսիսարևմտյան մասում գտնվող Սինցզյան֊Ույգուր ինքնավար մարզում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է չինական սեյսմիկ կենտրոնը։
Ըստ չինական Կենտրոնական հեռուստատեսության հաղորդման, էպիկենտրոնը գտնվել է քիչ բնկեցված տարածքում։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։