211652_close_icon
views-count1450 դիտում article-date 11:22 11-02-2014

Տյառնընդառաջի ուրախությունը պետք է կիսեն նաև սոցիալապես անապահովները. Տեր Հակոբ

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը շարունակում է Տյառնընդառաջի տոնին նախընթաց` «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող տասնօրյա միջոցառումների շարքը: «Հավատամք» հոգևոր կենտրոնն այցելեց Նոր Նորքի Տարեցների տուն-ինտերնատ: Հանդիսության սկզբում ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք/ հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: «Տյառնընդառաջի տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում մենք այցելեցինք և շարունակում ենք այցելել տարբեր կառույցներ և միջոցառումներ կազմակերպել սոցիալական տարբեր խմբերի համար», - ասաց Տեր Հակոբը` վստահեցնելով, որ այդ ամենը ինքնանպատակ չէ. «Ընդառաջ Աստծո եւ ընդառաջ սիրո գործեր իրականացնելու փորձերը լիարժեք չէին լինի, եթե տոնի ուրախությունը չկիսեին սոցիալապես անապահով խմբերը»: Այնուհետև «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի հոգևոր և ժողովրդական կատարումներով մեկնարկեց համերգային ծրագիրը, որի ընթացքում ժողովրդական և ազգագրական կատարումներով հանդես եկան կենտրոնի մենակատարները և հեղինակ-կատարող Արման Կարապետյանը: Ավանդույթի համաձայն` տարեցների տուն-ինտերնատին ևս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կանթեղից վառված կանթեղ և խաչքար փոխանցվեց, իսկ արդեն համերգային ծրագրի ավարտից հետո «Հավատամք» երգչախմբի անդամները նախապես օրհնված մատաղ և քաղցրավենիքներ բաժանվեցին տարեցներին, որը «Հավատամք» հոգևոր կենտրոնի աջակիցների կողմից պատրաստված հաճելի անակնկալն էր: Լուսանկարները` Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր