211652_close_icon
views-count14467 դիտում article-date 12:50 20-08-2016

Որտեղ են նախընտրում հանգստանալ հայաստանցիները. Վրաստան՝ առավել անապահովները

Տուրիստական գործակալություններում օգոստոս ամսին մարդկանց եռուզեռ է նկատվում. մարդիկ իրենց հնարավորությունների սահմաններում գնում են հանգստի փաթեթներ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձեց մի քանի արտագնա տուրիզմով զբաղվող կազմակերպություններից պարզել, թե որ ուղղություններով են ավելի շատ հանգստի մեկնում հայաստանցիները: Նախկինում ամենատարածված՝ Թուրքիա ուղղությունը, ինչպես 2015-ին, այնպես էլ այս տարի կտրուկ նվազել է: Եթե նախորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գործոնով պայմանավորված, որոշ տուրիստական կազմակերպությունների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ իրենց հաճախորդներին դեպի Թուրքիա փաթեթներ չառաջարկելու, ապա այս տարի պահանջարկը կտրուկ նվազել է հենց Թուրքիայի ներսում տիրող իրավիճակով. ահաբեկչություններ, հեղաշրջման փորձ, արտակարգ դրություն, ձերբակալություններ: Նույն պատճառով, ինչպես նշեց տուրիստական ընկերություններից մեկի ներկայացուցիչը, նվազել են նաև դեպի Արևմտյան Հայաստան կատարվող ուղևորությունները, քանի որ առաջարկվող փաթեթը, օրինակ, դեպի պատմական Կիլիկիա, կամ Մուշ-Դիարբեքիր-Ադանա-Տարսոն-Կոռիկոս, իրականում նույն Թուրքիան է: Այստեղ կարևոր դեր ունի նաև շոգի գործոնը: Ու եթե շարքային քաղաքացիներին անթալիական ծովափներից հետ են պահում միայն վերը նշված արգելքները, ապա մեր երկրի քաղաքական-տնտեսական վերնախավի ներկայացուցիչների համար կա, այսպես ասած, չգրված արգելք առ այն, որ Անթալիա մեկնելը չի խրախուսվում: Շոգի ու ահաբեկչության սպառնալիքի գործոնով պայմանավորված՝ տուրիստական կազմակերպությունները գրեթե ոչ մի առաջարկ չեն անում Եգիպտոս ուղղությամբ: «Կան մարդիկ, որոնք ավանդաբար հանգստացել են Եգիպտոսում և չեն հրաժարվում այս ուղղությունից, սակայն գերադասում են գնալ հոկտեմբերին մասին նամակով, որ իրենց երկրում կան խնդիրներ և տուրիստներին ընդունել չեն կարող»,- նշեց ընկերություններից մեկի մենեջերը: Մի քանի տուրիստական գործակալությունների հետ մեր զրույցը ցույց տվեց, որ մարդիկ այս տարի հիմնականում ցանկանում են մեկնել իրենց համար ավելի մատչելի վայրեր՝ Վրաստան, Հունաստան, Կիպրոս, Անապա, հնարավորության սահմաններում՝ եվրոպական երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Հունաստան: Ինչպես «ԷԼ ԷՅՋ ԹՐԱՎԵԼ» տուրիստական գործակալության աշխատակցուհին նշեց. «Եվրոպական ուղղություններից ամենապոպուլյարը Հունաստանն է, և այստեղ իրենց դերն ունենք ինչպես այն, որ Հունաստան մուտքի արտոնագիր ստանալը շատ ավելի դյուրին է, այնպես էլ գները: Ինչ-որ առումով նաև՝ Բուլղարիան»: Սակայն հայերի համար ամենամատչելին շարունակում է մնալ աջարական լողափը՝ հաշվի առնելով, որ դեպի Աջարիա փաթեթներում կա գնային առաջարկ սկսված՝ յոթօրյա հանգստի համար յոթանասուն հազար դրամի սահմաններում: Սա շատ ավելի մատչելի է լինում, քան Սևանում, Ծաղկաձորում: Ուստի մարդիկ նախընտրում են ընտանիքներով հավաքվել և գնալ Վրաստան: Ինչ վերաբերում է էկզոտիկ երկրներին, ինչպես նշեցին. «Արենի տուր»-ից, ապա հայաստանցիները Շրի Լանկա, Սինգապուր, Բալի, Մալազիա, Մալդիվյան, Սեյշելյան կղզիներ, Չինաստան և այլ ուղղություններով գերադասում են արձակուրդ մեկնել ձմռանը: Իսկ, առհասարակ, շարքային հայաստանցիներից շատ-շատերը ուղղակի հանգստի մեկնելու հնարավորություն չունեն:

Նմանատիպ նյութեր