Պայթյուն՝ ԱՄՆ֊ում․ կան տուժածներ
ԱՄՆ֊ի Նյու Հեմփշեր նահանգի Պիտերբորո քաղաքի գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մոտ 10 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է քաղաքային վարչության ներկայացուցիչ Նիկոլ Մաքստեյնը։
Ըստ նրա խոսքերի, դեպքի վայրում փրկարարների խումբ, պայթուցիկ սարքերի մասնագետներ, բժիշկներ են ժամանել։ Պայթյունից հնարավոր է թունավոր նյութերի արտահոսք լինի։
Ոստիկանությունը շրջափակել է տարածքը։ Միջադեպի պատճառները պարզվում են։ Դեպքի վայրի մոտակայքում օբերատիվ խումբ է ստեղծվել։