211652_close_icon
views-count1003 դիտում article-date 12:42 11-02-2014

Ախուրյանում և Իջևանում զենք-զինամթերք են հաձնել

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 8-ին, ժամը 12.40-ին, 1984 թ. ծնված Լևոն Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հարթափող հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 8-ին, ժամը 17.00-ին, 1964 թ. ծնված Վարդան Չ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 168, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ և «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր