211652_close_icon
views-count3504 դիտում article-date 14:09 11-02-2014

Եթե դիպուկ կրակոց լինի և վնաս կրենք, հաստատ կպատասխանենք Ադրբեջանին. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել Օլիմպիական հրադադարը եւ այս գիշեր Լեռնային Ղարաբաղի զորամասներից մեկում կայանված տրակտորի ուղղությամբ կրակ է արձակել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Տավուշի մարզի գյուղերի եւ դիրքերի ուղղությամբ ևս կրակել են: Միաժամանակ ավելացրեց, որ բարեբախտավար տուժողներ չկան: Հայկական կողմը այս անգամ եւս չի պատասխանել նրանց կրակոցներին: Հարցին, թե մինչեւ երբ է հայկական կողմը լռություն պահպանելու, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ամեն դեպքում, քանի դեռ թիրախային ոչինչ չի եղել, աշխատում ենք պահել մեր խոստումը` լռությունը: Աստված չանի, եթե դիպուկ կրակոց լինի եւ վնաս կրենք, հաստատ կպատասխանենք»: Հիշեցնենք, որ Սոչիի Օլիմպիական խաղերից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ էին արել հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչին կողմերը համաձայնություն էին հայտնել, այնինչ Ադրբեջանը օրեր շարունակ խախտում է հրադադարը՝ կրակելով գյուղերի եւ դիրքերի ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր