1673 դիտում
18:01 11-02-2014
Աղի բլիթս քաղցրավենիքիդ վնաս չէ
Վավաշոտությունը կամ բղջախոհությունը յոթ մահացու մեղքերից է: Դա այն է, երբ մարդը մտածում է շնանալու մասին, երբ տղամարդը ոչ իր կնոջ հետ, կամ կինը ոչ իր ամուսնու հետ կենակցելու մասին է մտածում: Իրականում վավաշոտությամբ տառապում են ոչ միայն մոլագարները, այլև սիրահարները, տունը մնացածները, այրիները, ամուրիները: Դանթեն իր Կատակերգության մեջ դժոխքի պարունակներից մեկում տեղավորվել է սիրահարներին, ովքեր մեղանչել էին վավաշոտությամբ:
Մոտենում է Սուրբ Սարգսի օրը: Այդ օրը աղջիկները աղի բլիթ են ուտում՝ հուսալով, որ երազում կտեսնեն նրան, ում հետ պիտի ամուսնանան: Աղի բլիթ ուտելուց հետո պետք է ջուր չխմել, որպեսզի գիշերը, երբ ծարավը տանջելու է, երազում հայտնվի սպասված մեկը, ջուր տա և հագեցնի ծարավը: Աղի բլիթի ավանդույթը վավաշոտության հետ չի առնչվում, որովհետև աղջիկը արթուն ժամանակ չի մտածում սեռական ակտի մասին: Նա նույնիսկ երազում դրա մասին չի մտածում: Պարզապես որտեղից-որտեղ երազում հայտնվում է մեկը, սառը ջուր է տալիս և ոչ մի ուրիշ բան:
Արդյո՞ք նույնը կարելի է անել քաղցր բլիթով: Այդպես վարվում են Վալենտինի տոնի ժամանակ, բայց ոչ երեկոյան և ոչ էլ երազում ինչ-որ մեկին տեսնելու թաքուն ակնկալիքով: Վալենտինի օրը սիրելիին քաղցրավենիք են նվիրում՝ ի նշան սիրո: Նույն նշանակությամբ բացիկներ են նվիրում, որտեղ նշում են նվիրվածությունը սիրելիի նկատմամբ:
Այսպիսով, ամբողջովին պարզ է, որ Սուրբ Սարգսի և Վալենտինի տոների միջև տարբերությունը մեծ է և էական: Մի դեպքում քնելուց առաջ աղի բլիթ են ուտում և երազում, մյուս դեպքում քաղցրավենիք են նվիրում ու խոստովանում: Եթե Դուք քաղցրակեր եք, ապա կնախընտրեք Վալենտինը: Եթե աղակեր եք, ապա՝ Սարգիսը: Պետք է նկատի ունենալ, որ քաղցրը նպաստում է գիրանալուն: Բացիկ ուղարկելուց մատնում եք Ձեզ, և հնարավոր է՝ մարդիկ իմանան Ձեր զգացմունքի մասին: Իսկ երազում ինչ էլ անես՝ ոչ ոք չի իմանա:
Սարգսի կամ Վալենտինի օրերը իրար շատ մոտ են, երբեմն համընկնում են: Այնպես որ կարելի է նշել երկուսն էլ կամ նախապատվությունը տալ մեկին: Դրանում մեղք չկա: Իսկ եթե մարդը լցվում է վավաշոտությամբ, ապա դա լուրջ մեղք է: Այն հիմնովին խանգարում է հոգեկան աշխարհը: Այն վտանգավոր է նաև ֆիզիոլոգիական առումով: Վավաշոտության հետևանքով օրգանիզմում հորմոնալ խանգարումներ են առաջանում: Այդ խանգարումների հետևանքով ի հայտ են գալիս հոգեկան, նյարդային, սրտային, մաշկային մի շարք հիվանդություններ: Այն ազդում է պտղաբերության վրա:
Վավաշոտության մասին շատ վաղուց չեն խոսում: Այդ մեղքի և դրա վնասակար ազդեցության մասին առողջապահական գիտաժողովներ, հասարակական շարժումներ չեն կազմակերպվում, սահմանափակող օրենքներ չեն ընդունվում: Իրականում վավաշոտությունը ավելի վնասակար է, քան թմրանյութը, ծխախոտը, ալկոհոլը, և նույնիսկ՝ սեռավարակները:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
4121 դիտում
11:18 25-11-2016
Աղի իրացման ծավալները նվազել են, Ավանի աղի կոմբինատը կտրուկ նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը. «Ժողովուրդ»
5156 դիտում
22:44 29-04-2014
Արտակարգ դեպք՝ Վանաձորում. բնակիչը կամ բնակիչները աղի միջոցով ծառերի սպանդ են արել