211652_close_icon
views-count1118 դիտում article-date 22:37 17-02-2014

Մերկելը հանդիպել է Ոuկրաինայի ընդդիմադիր առաջնորդների հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է «ՈւԴԱՌ» և «Բատկիվշչինա» կուսակցությունների ղեկավարներ Վիտալի Կլիչկոյի և Արսենի Յացենյուկի հետ։ Հանդիպումից հետո ուկրաինացի քաղաքական գործիչները զրուցել են Գերմանիայի արտգործնախաար Ֆրանկ֊Վալտեր Շտայնմայերի հետ։ Այս մասին հայտնել է ДПА գործակալությունը։ Հանդպման մանրամասների մասին Վիտալի Կլիչկոն և Արսենի Յացենյուկը կպատմեն ավելի ուշ կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ։ Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը ընդգծել էր, որ Բեռլինը մտադիր է հանդիպումներ անցկացնել Ուկրաինայի կոնֆլիկտող երկու կողմերի հետ։

Նմանատիպ նյութեր