Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային թև
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին այցելել է հանրապետության հարավային թեւ:
Երկրի ղեկավարը ծանոթացել է հանրապետության հարավում գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Բակո Սահակյանը նշել է, որ հանրապետության հարավային շրջաններն ունեն զարգացման բարենպաստ նախադրյալներ եւ կայուն տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանքներ` հիմնական շեշտը դնելով տեղական ներուժի արդյունավետ օգտագործման վրա:
Նախագահին ուղեկցում էին ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: