ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային սահմանագծերից մեկը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Բակո Սահակյանին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: