211652_close_icon
views-count1101 դիտում article-date 14:12 28-02-2014

Մի խումբ զինված անձինք գրավել են Սիմֆերոպոլի օդանավակայանը

Զինվորական համազգեստով մի խումբ զինված անձինք այսօր` լուսադեմին, գրավել են Ղրիմի «Սիմֆերերոպոլ» օդանավակայանը։ Ըստ ականատեսների, զինված մոտ 50 անձինք, Ղրիմի ռադան գրավածների հանդերձանքներով, գրավել են օդանավակայանը, հայտնում է Interfax-ը։ Նրանք օդանավակայան են ժամանել առանց պետհամաանիշերի "КамАЗ" մակնիշի 3 ավտոմեքենաներով։ Սկզբում նրանք շրջափակել են ներքին չվերթների տերմինալը, ապա շարժվել առաջ։ Մի քանի ժամ անց «Սիմֆերոպոլ» օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Ստրատիլատին «Эхо Москвы»֊ին հայտնել է, որ զինված մարդկանց խումբը լքել է օդանավակայանը։ Նա հավելել է, որ օդանավակայանն աշխատում է սովորական գրաֆիկով։

Նմանատիպ նյութեր