211652_close_icon
views-count1062 դիտում article-date 12:23 29-04-2015

Սիմֆերոպոլի օդանավակայանը կրկին փակ է

Ահաբեկչության վտանգի պատճառով փակվել է Սիմֆերոպոլի օդանավակայանը: Այս մասին հայտնել է Крыминформ-ը: Կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան օդանավակայանի անվտանգության ծառայությունը տարհանել է օդանավակայանում գտնվող բոլոր մարդկանց դեպի անվտանգ տարածք, քանի որ ահազանգ էր ստացել ականապատման մասին: Վերջին անգամ նման ահազանգ օդանավակայանը ստացել էր օրեր առաջ՝ ապրիլի 23-ին, սակայն ոչ մի պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել:

Նմանատիպ նյութեր