211652_close_icon
views-count2800 դիտում article-date 16:56 04-03-2014

Խարդախների զոհերը. ընտանիքի 5 անդամ հայտնվեց փողոցում

Այսօր՝ [b]SHAMSHYAN.com[/b]-ին է դիմել փաստաբան՝ Ռուբեն Բալոյանը, ով ներկայացրեց իր վստահորդ Մանվել Մելքոնյանի դատական գործը: 2013թ. հունիսի 21-ին Մանվել Մելքոնյանը, Արմանուշ Օրդուխանյանը, Մարինե Մելքոնյանը և Հռիփսիմե Բաբլոյանը ՀՀ Ոստիկանություն հաղորդում են ներկայացրել այն մասին, որ Արթուր Ծատուրյանը և Սարգիս Օհանյանը խաբեության միջոցով տիրացել են վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Մայիսի 9-ի փողոց, 5 շենքի 3-րդ բնակարանին: Հաղորդման կապակցությամբ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա. Հարթենյանի կողմից կայացվել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: 29.08.2013թ. Երևան քաղաքի դատախազը կայացրել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին: Իր որոշմամբ Երևան քաղաքի դատախազը առաջ էր քաշել մի շարք հարցեր, որոնց պարզաբանումը հնարավորություն կտա բացահայտել Արթուր Ծատուրյանի կողմից կատարված, քրեական օրենսգրքով արգելված արարքները: Նախաքննության ընթացքում Ա. Ծատուրյանի կողմից կատարած հանցավոր արարքները բացահայտելու ուղղությամբ միջնորդություններ է ներկայացվել մի շարք անձանց հարցաքննելու համար: Մեր տեղեկություններով հարցաքննության ենթակա բազմաթիվ վկաներից հարցաքննվել են ընդամենը մի քանիսը: Նախաքննության մարմինը անընդհատ վստահեցրել է, որ կատարվում է ակտիվ և բազմակողմանի քննություն: Քննիչը պետք է քննություն կատարեր Ա. Ծատուրյանի կողմից վաշխառություն և խարդախություն կատարելու, ինչպես նաև վերջինիս կողմից Հ. Բաբլոյանին ինքնասպանության հասցնելու փաստերի շուրջ: 25.02.2014թ. մեր կողմից ներկայացվեց միջնորդություն՝ դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն նույն օրը Երևանի կենտրոն քննչական բաժնում բանավոր, անակնկալ ձևով պարզվեց, որ քրեական գործը կարճվել է Ա. Ծատուրյանի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ցավոք սրտի քննիչի որոշումից պարզ երևում է, որ ոչինչ էլ չի փորձել պարզել և կատարել է ընդամենը դատախազի հանձնարարության շուրջ 20 տոկոսը: Ծանոթանալով քննիչի կողմից կայացված քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման հետ, պարզվեց հետևյալը. 1. Քննիչը հայտարարություն տվող անձին՝ (անձանց) որոշումն ուղարկելիս որևէ կերպ չի բացատրել նրա օրենսգրքով սահմանված կարգով կարճված գործի նյութերի հետ ծանոթանալու իր իրավունքը: 2. Անհասկանալի է քննիչի որոշման 2-րդ կետը, թե ինչ օրենքով է ղեկավարվել և որոշման մասին հայտնել Ա. Ծատուրյանին, միևնույն ժամանակ որոշման օրինակը չուղարկելով հանցագործության մասին հայտարարություն տված մյուս անձանց: Այսինքն Ա. Ծատուրյանը անօրինական կարգով տեղեկացվում է, որ ամեն ինչ նորմալ է: 3. Քննիչի որոշումից երևում է, որ Ա. Ծատուրյանի և հանգուցյալ Հ. Բաբլոյանի հեռախոսահամարներից երևում է, որ 2008թ-ի հունվարի 1-ից մինչև 2012թ-ի հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում նրանք միմյանց հետ գտնվել են պարբերաբար հեռախոսակապի մեջ: Այսինքն, վերծանումներով հիմնավորվել է հայտարարություն տվող անձի՝ Մանվել Մելքոնյանի ցուցմունքը և հավանաբար մյուսների ցուցմունքները: Այսինքն, վերծանումներով հիմնավորվել է, որ Ա. Ծատուրյանը պարբերաբար զանգահարել է հանուցյալ Հ. Բաբլոյանին և գումարային պահանջներ ներկայացրել, իսկ թե Ա. Ծատուրյանի գործողությունները ինքնասպանության պատճառ հանդիսացել են, թե ոչ, քննիչի որոշումից չի երևում: Եվ այլն, եվ այլն………: Իմ վստահորդ Մ. Մելքոնյանի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ միջնորդություն ներկայացնելու նախորդ օրը իրեն հեռախոսով հայտնել են, որ քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ փաստացի վերջինիցս թաքցնելով քրեական գործը կարճելու փաստը: Առ այսօր իմ վստահորդին չի բացատրվել քրեական գործի նյութերի հետ ծանոթանալու իր իրավունքը: Խնդրել ենք Երևան քաղաքի դատախազին մինչ քրեական գործի կարճման օրինականությունը ստուգելը ինձ և իմ վստահորդին հնարավորություն ընձեռնել ծանոթանալ քրեական գործի ողջ նյութերին և դրա համար տրամադրել 7 օր ժամանակ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր