211652_close_icon
views-count1296 դիտում article-date 14:07 06-03-2014

Յանուկովիչին «պերսոնա նոն գրատա» են հայտարարել Լատվիայում

«Լատվիան իր «սև ցուցակի» մեջ է ընդգրկել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և մի շարք ուկրաինական պաշտոնյաների ընտանիքների անդամների անունները»,-այս մասին Twitter -ի իր միկրոբլոգում գրել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը: Բացի Յանուկովիչից, Լատվիայում անցանկալի անձիք են հայտարարվել նաև Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, ԱԱԾ նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևը, Արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը, Առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրևան և այլք:

Նմանատիպ նյութեր