211652_close_icon

Ադրբեջանը ռուս հայտնի օպերային երգչուհուն Արցախ այցելելու համար հայտարարել է «պերսոնա նոն-գրատա»

views-count2948 դիտում article-date 23:09 06-07-2015
Ռուս հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայային Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են անցանկալի անձ իրենց երկրում, քանի որ վերջինս օրեր առաջ «առանց Ադրբեջանի թույլտվության այցելել էր Հայաստանի կողմից անօրինաբար բռնազավթված Ադրբեջանի տարածքներ», հաղորդում է ադրբեջանական haqqin.az պորտալը: Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Արցախում Կազարնովսկայայի արած հայտարարությունները ագրեսիա են տարածում Ադրբեջանի դեմ:

Նմանատիպ նյութեր