211652_close_icon
views-count1969 դիտում article-date 17:59 11-03-2014

Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հանդիպումը կրկին հետաձգվել է

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը հերթական անգամ հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը: «Այսօր Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Համաձայնություն է ձեռք բերվել մարտի 14-ին ծրագրված հանդիպումը տեղափոխել առաջիկա մի քանի շաբաթներից որևէ մի օր (հանդիպման օրը կհստակեցվի)»,-նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ նշված հանդիպումը նախապես նշանակվել էր մարտի 5-ին, այնուհետ այն տեղափոխվեց մարտի 14-ին և կրկին հետաձգվեց՝ այս անգամ անորոշ ժամանակով:

Նմանատիպ նյութեր