211652_close_icon
views-count1307 դիտում article-date 13:43 12-03-2014

Ահաբեկչական հարձակում՝ Աֆղանստանում

Աֆղանստանի Քանդարգար գավառում մահապարտ ահաբեկիչները հարձակում են գործել Ազգային անվտանգության շենքի վրա, որի արդյունքում անվտանգության ուժերը վնասազերծել են 2 հարձակվողի։ Այս մասին հայտնում է «Хаама-пресс» թերթը։ Ըստ պարբերականի տվյալների, մի խումբ գրոհայիններ փորձել են մուտք գործել Ազգային անվտանգության ղեկավարության շենք, սակայն հարձակումը կանխվել է։ Հատուկ ծառայության կողմից ահաբեկիչների և տուժածների հստակ թիվը չի հաղորդվում։ Ըստ ականատեսների խոսքերի, տարածքում փոխհրաձգությունը շարունակվում է։ Միջադեպի կապակցությամբ դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։

Նմանատիպ նյութեր