211652_close_icon
views-count1614 դիտում article-date 18:03 14-03-2014

Լոնդոնում սկսվել են Քերի և Լավրովի բանակցությունները

Լոնդոնում՝ ԱՄՆ֊ի դեսապանատանը սկսվել են Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ֊ի պետքարտուղար Ջոն Քերիի Ուկրաինայի իրադրության հարցով բանակցությունները։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։ Քերիի և Լավրովի հանդիպումն անց է կացվում Ղրիմի հանրաքվեի նախաշեմին և Քերին հուսով է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան Ուկրաինայի վերաբերյալ որոշում գտնել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարարն ու ԱՄՆ֊ը պետքարտուղարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրավիճակը։

Նմանատիպ նյութեր