211652_close_icon
views-count1601 դիտում article-date 10:25 17-03-2014

Աբխազիան ճանաչել է Ղրիմի հանրաքվեն

«Սա ոչ միայն պատմական անցյալի, այլ նաև ժամանակակից քաղաքական իրականության վրա հիմնված համազգային որոշում է»,-նման կարծիք է հայտնել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի և նրա արդյունքների մասին: Նրա խոսքով՝ հանրաքվեի արդյունքները դասական օրինակ են այն բանի, որ ժողովրդի ցանկությունն ու կամքը վեր է ամեն ինչից: «Աբխազիան հարգում է ղրիմցիների կամքը, աջակցում է և ճանաչում նրանց ճակատագրական ընտրությունը»,-նշել է Անկվաբը: Հիշեցնենք, որ Ղրիմում ինքնավարության կարգավիճակի ձեռքբերման շուրջ հանրաքվե անցկացվեց: Ղրիմի 3/4 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի տվյալներով՝ ընտրողների 95,7 տոկոսը կողմ է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ընգրկվելուն:

Նմանատիպ նյութեր