211652_close_icon
views-count1491 դիտում article-date 16:11 17-03-2014

Գերմանիան չի ճանաչել Ղրիմի հանրաքվեն

Գերմանիան չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտին։ «Այդ հանրաքվեն հակասում է Ուկրաինայի և միջազգային օրենքներին։ Մեր տեսակետով, այն անօրինական է։ Գերմանիան դատապարտում է նման անօրինական ընտրությունները»,֊ հայտարարել է Զայբերտ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրաժարվել են ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները։

Նմանատիպ նյութեր