211652_close_icon
views-count1807 դիտում article-date 11:43 17-03-2014

Վրաստանը չի ճանաչել Ղրիմի հանրաքվեն

Վրաստանի ԱԳ նախարարությունը հաղարդագրություն է տարածել, որում ասվում է, որ չի ճանաչում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն, քանի որ այն տեղի է ունեցել Ռուսաստանի զինված ուժերի կողմից ճնշում գործադրելու, Ուկրաինայի Սահմանադրության և միջազգային իրավունքի սկզբունքներն ամբողջովին շրջանցելու արդյունքում: Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձերը հանդիսանում են թե՛ երկկողմ, թե՛ միջազգային համաձայնագրերով Ռուսաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպիտ ոտնահարում: «Վրաստանի ԱԳՆ-ը հերթական անգամ հստակորեն աջակցություն է հայտնում Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների շրջանակներում, դիմում է միջազգային հանրությանը միահամուռ ուժերով ստիպելու Ռուսաստանին նրա զինված ուժերը զորանոցներ վերադարձնելու, Ղրիմում և Ուկրաինայի այլ մասերում իրավիճակն անհապաղ կայունացնելու, Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններ սկսելու և ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար միջազգային հանրության հետ համագործակցելու կոչով»,-նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր