1252 դիտում
20:06 23-08-2023
Էրդողանը հայտարարել է, որ Ղրիմը չի ճանաչում Ռուսաստանի կազմում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Ղրիմի պլատֆորմի առաջնորդների 3-րդ գագաթնաժողովին։ Վերջինս ասել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Էրդողանը, շնորհավորելով Ուկրաինայի դրոշի օրը, նշել է, որ իրենք շարունակում են ջանքերը սևծովյան նախաձեռնությունը վերականգնելու համար և այս գործընթացում պետք է խուսափել ցանկացած քայլ կատարելուց, որն է՛լ ավելի կսրի լարվածությունը։
«Կարծում եմ՝ այս հարթակը, որը ստեղծվել է Ղրիմի գործը խաղաղ միջոցներով առավել արդյունավետ պաշտպանելու նպատակով, կամրապնդի այն ուղերձները, որոնք մենք ցանկանում ենք փոխանցել Ղրիմի հարցում։ Թուրքիան, որը չի ճանաչում Ղրիմի անեքսիան, առաջին իսկ օրվանից վճռականորեն պաշտպանում է, որ այդ քայլն անօրինական է։ Մենք նաև պահպանում ենք մեր դիրքորոշումը՝ հօգուտ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»,- ասել է նա։
Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել, որ Ղրիմի թաթարների Միլլի Մեջլիսի փոխնախագահ Ներիման Ջելալն ու ընկերները ազատ կարձակվեն՝ ընդգծելով, որ «Ղրիմի բնիկ ժողովուրդներից թաթար թուրք ազգականների անվտանգության և բարեկեցության ապահովումը նույնպես Թուրքիայի առաջնահերթություններից է»։

Նմանատիպ նյութեր
1591 դիտում
17:08 21-03-2014
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելու մասին օրենքը
1155 դիտում
15:06 17-03-2015
ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը նորից Ուկրաինայի կազմում չէ. Ջեն Փսակի
4405 դիտում
10:39 22-06-2017
Կա՛մ ճանաչում եմ ՀՀ դատարանի իրավասությունները, կա՛մ չեմ ճանաչում. «Առավոտ»
Այս բաժնից
991 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
748 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
838 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ