211652_close_icon
views-count2230 դիտում article-date 23:05 22-03-2014

Ջրհեղեղ և սողանքներ՝ Չինաստանում․ տուժել է 700 մարդ

Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում ջրհեղեղի և սողանքների հետևանքով ավելի քան 700 մարդ է տուժել: Ամենաաղետալի վիճակում են գավառները, որտեղով հոսում է Իլի գետը։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը: Ջրհեղեղների ու սողանքների պատճառը ձնհալն ու առատ տեղումներն են: Աղետի հետևանքով տուժել է անասնապահությունը, մի քանի ազգային նշանակության երկաթուղիների վնաս է հասցվել։ Ըստ վերջին տվյալների, վնասվել է ավելի քան 500 բնակելի շինություն։ Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն, մոտակա շրջանում իրադրության բարելավում չի սպասվում։

Նմանատիպ նյութեր