Ձյան առատ տեղումներից հետո «Շտապբուժօգնություն»-ը 583 կանչ է ստացել
Երեկ ձյան առատ տեղումներից հետո Շտապ բուժօգնությունը ստացել է 583 կանչ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Միեւնույն ժամանակ տեղեկացրեց, որ նախորդ օրերի համեմատությամբ կանչերի քանակը նվազել է, քանի որ մարտի 29-ին ստացվել է 655 կանչ:
Հարցին, թե դրանց թվում վնասվածքներով կանչեր, արդյոք, չե՞ն եղել, ասաց. «Ձյան հետ կապված՝ չենք ունեցել: Կենցաղային պայմաններում առաջացած տրավմաներ ունեցել ենք, բայց ձյան հետ կապված տրավմաներ չենք ունեցել: Մարտի 31-ի կանչերը կամփոփենք վաղը առավոտյան»: