Մարտի 31-ին «Շտապբուժօգնություն»-ը 608 կանչ է ստացել
Մարտի 31-ին ձյան առատ տեղումներից հետո «Շտապբուժօգնություն»-ը ստացել է 608 կանչ, ինչը նախորդ օրվա համեմատ ավելի շատ է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով, այդ կանչերից երեքն են ձյան առատ տեղումների պատճառ հանդիսացել: «Փողոցում սպասարկման 3 դեպք է եղել, որ տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, շատ լուրջ վնասվածքներ չեն եղել»,- ավելացրեց Թ. Ստեփանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 30-ին ձյան առատ տեղումներից հետո «Շտապ բուժօգնություն»-ը ստացել է 583 կանչ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Միեւնույն ժամանակ տեղեկացրեց, որ նախորդ օրերի համեմատությամբ կանչերի քանակը նվազել է, քանի որ մարտի 29-ին ստացվել է 655 կանչ եւ ավելացերել, որ մարտի 31-ի կանչերը կամփոփեն ապրիլի 1-ին: