1107 դիտում
11:53 15-04-2014
Երևանի դպրոցներում անցկացվում են ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ. ֆոտոշարք
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցում ունկնդրել են Երևանում ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգը։ Դպրոցի սաները հանդիսատեսին են ներկայացրել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև Քամիլ Սեն-Սանսի «Կենդանիների շքահանդես» սյուիտի հիման վրա բեմադրված երաժշտական-խորեոգրաֆիկ ներկայացումը։ Համերգին մասնակցել են նաև ժողգործիքների դասարանների աշակերտները՝ յուրովի ներկայացնելով ֆրանսիացի ժամանակակից երգահանների ստեղծագործություններ։
Համերգին ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։
Ղ. Սարյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցի նախասրահում բացված ցուցահանդեսում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հյուրերի հետ միասին ծանոթացել է նաև գեղարվեստի բաժնի սաների աշխատանքներին, որոնք ևս ֆրանսիական մոտիվներով էին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2056 դիտում
11:11 11-04-2014
Երևանի դպրոցներում Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում
5670 դիտում
21:30 06-12-2017
Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվում
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին