Սլավյանսկի արվարձանում վարչական շենք է հրկիզվել
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլովյանսկի շրջանի Անդրեևկա գյուղում այս գիշեր վարչական շենքում հրդեհ է գրանցվել։ Ըստ ԶԼՄ֊ների տվյալների, հրդեհը հրկիզման արդյունք է։
«Գիշերը 1 կամ 2 մեքենայով անհայտ անձինք են ժամանել և հրկիզել շենքը»,֊ Սլավյանսկի վարչական շրջանի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։
Նշենք, որ ավելի վաղ մի քանի ԶԼՄ֊ներ հայտնել էին, որ Անդրեևկայում գիշերը կրակոցների ձայներ են լսվել, սակայն այդ տվյալը դեռ հաստատված չէ։