Հնդկաստանում գնացք է վթարի ենթարկվել․ կան 10֊նյակ վիրավորներ
Հնդկաստանի հյուսիսարևելյան մասում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսներից, որի հետևանքով 10֊նյակ ուղևորներ վիրավոր են։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Գնացքի 13 վագոններից 9֊ը դուրս է եկել ռելսներից Jagiroad կայանի մոտ։ Այս մասին ասվում է Հնդկաստանի պետական երկաթուղու հայտարարության մեջ։
Պատահարի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։ Դեպքի վայրում աշխատում են մասնագետներ։