211652_close_icon

Շվեյցարիայում մարդատար գնացք է վթարի ենթարկվել․ կան տուժածներ

views-count1759 դիտում article-date 23:29 13-08-2014
Շվեյցարիայի արևելքում մարդատար գնացքը դուրս է եկել գծերից։ Այս մասին փոխանցում է Agence France-Presse֊ը։ Միջադեպը տեղի է ունեցել Գրաուբյունդեն գավառում՝ Կուր և Սնետ Մորից քաղաքների միջև։ Վթարի հետևանքով վիրավորվել է 7 ուղևոր, նրանցից 5֊ը լուրջ վնասվածքներ են ստացել, հայտնում է SRF֊ը։ Միջադեպի պատճառը սողանքն է։ Դեպքի վայրում 60 հրշեջներ, 4 ուղղաթիռ, 8 շտապ օգնության մեքենաներ և փրկարարներ են աշխատում։

Նմանատիպ նյութեր