Պակիստանում ՄԱԿ֊ի 2 աշխատակից է առևանգվել
Պակիստանի Կարաչի քաղաքում անհայտ անձինք ՄԱԿ֊ի Մանկական հիմնադրամի 2 աշխատակցի են առևանգել։ Այս մասին հայտնում է «Дуния» հեռուսաալիքը։
Նրանք ազգականներին այցելության էին ուղևորվում, երբ նրանց վրա հաձակվել են զինված մարդիկ։ Առևանգողների կողմից դեռևս ոչ մի պահանջ չի ներկայացվել։
Նշենք, որ փետրվարին գրոհայինները առևանգել էին Համաշխարհային Առողջապահության կազմակերպության 3 պաղեստինցի աշխատակիցների։ Մինչ օրս նրանց գտնվելու մասին տվյալներ չկան։