Պակիստանում ԱՄՆ֊ի գլխավոր հյուպատոսության աշխատակից է սպանվել
Պակիստանի Փեշավար քաղաքում սպանվել է ԱՄՆ֊ի գլխավոր հյուպատոսության աշխատակից Ֆայսալ Սաիդը։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Ըստ ոստիկանության տվյալների, նա սպանվել է տան մոտակայքում։ Երկու ան հայտ անձինք կրակ են արձակել նրա ուղղությամբ, ապա փախել դեպքի վայրից։
ԱՄՆ֊ի իշխանությունները դատապարտել են այդ դաժան սպանությունը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ֊ի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը։
Դեռևս ոչ մի խմբավորում միջադեպի կապակցությամբ պատասխանատվություն չի ստանձնել։