Կիևի մարզում պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ
Ուկրաինայի Կիևի մարզի բենզալցակայանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով գրանցվել է 3 զոհ։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով Կիևի մարզի ԱԻ պետական ծառայությանը։
Պայթյունը տեղի է ուենեցել Պերեյասլավ Խմելնիցկի քաղաքի ավտոմեքենաների բենզալցման վարչական շենքում։ Արդյունքում զոհվել է 3 մարդ, 6֊ը վիրավոր են։
Ներկայումս պայթյունի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում։ Հնարավոր է դեպքի վայրում դեռ մարդիկ լինեն։