211652_close_icon
views-count1739 դիտում article-date 15:56 27-05-2014

Կիևի հատուկ գործողությունների հետևանքով զոհվել է 40 մարդ․ Դոնեցկի քաղաքապետ

Դոնեցկում հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է 40 մարդ։ Այդ տվյալը հաստատել է Դոնեցկի քաղաքապետը, փոխանցում է Reuters-ը։ Գործակալությունը մեջբերում է քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոյի խոսքերը այն մասին, որ բոլորը զոհվել են Դոնեցկի օդանավակայանի շրջանում ընթացող մարտերի հետևանքով։ Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ Արսեն Ավակովը հաստատել էր, որ ուժայինների գործողությունների հետևանքով քաղաքում զոհվել են 10֊նյակ մարդիկ։

Նմանատիպ նյութեր