Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում և արեւելքում պայթյուններ են հնչել։ Այս մասին օգոստոսի 11-ի լույս կիրակի գիշերը հայտնել է AFP-ն։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Կիևի մարզի Բրովարի շրջանում մասնավոր բնակելի շենքերի վրա հրթիռի բեկորների հետևանքով զոհվել են մի տղամարդ և նրա 4-ամյա որդին։ Նրանք հայտնաբերվել են շենքի փլատակների տակ։ Եվս 3 մարդ ծանր վնասվածքներ է ստացել։
Կիևում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել, և գիշերային երկնքում տեսանելի են առնվազն 2 բռնկում, հաղորդում է AFP-ի թղթակիցը: «Կիևի մարզում հակաօդային պաշտպանություն է գործում, մնացեք ապաստարաններում». - Telegram-ում գրել է մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդել են 5 ուղղություններով հարձակումների մասին:
«Վերջին օրերին շատ ուկրաինացիներ անհանգստացած են, որ Մոսկվան կարող է ուժեղացնել օդային ռմբակոծությունները՝ ի պատասխան Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Կուրսկի շրջանի սահմանը ճեղքելու», - հայտարարել է AFP-ն: