211652_close_icon

Ահաբեկչություն՝ Իրաքում․ զոհվել է 10 մարդ

views-count2204 դիտում article-date 15:07 24-04-2014
Իրաքի կենտրոնական հատվածում գտնվող Հիլա քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, ավելի քան 20֊ը, այդ թվում ոստիկաններ վիրավոր են։ Իրաքի ՆԳՆ ներկայացուցչի խոսքերով, հսկիչ անցակետում ականապատ մեքենայի պայթյուն է իրականացվել, փոխանցում է ITAR-TASS-ը։ Ըստ իրաքյան ԶԼՄ֊ների՝ միայն ապրիլ ամսին ահաբեկիչների կողմից 490 մարդ է զոհվել։ Չնայած երկրում կայունության հաստատման ջանքերի Իրաքի իշխանություններին իրադրությունը վերահսկել չի հաջողվում։

Նմանատիպ նյութեր