Անհայտ անձինք փորձել են գրավել Մոսկվա֊Մարիուպոլ գնացքը
Ուկրաինայի Սլովյանսկ քաղաքում անհայտ անձինք փորձել են գրավել Մոսկվա֊Մարիուպոլ գնացքը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը։
«Մարդատար գնացքի գրավման փորձը գրանցվել է Սլովյանսկ քաղաքում կանգառի ժամանակ։ Ահաբեկիչների ծրագիրը կանխվել է ի շնորհիվ հակաահաբեկչական ստորաբաժանման։ Զոհեր և տուժածներ չկան»,֊ գրել է Տիմչուկը։