1302 դիտում
17:57 06-05-2014
Վաղը կորոշվի` Հովհաննես Սահակյանը կմնա՞ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում, թե՞ ոչ
Մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ ֆրակցիայի նիստ է հրավիրված: Նիստի ընթացքում քննարկվելու է ՀՀԿ խմբակցության քարտուղարի հարցը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ կհրաժարվի խմբակցության քարտուղարի պաշտոնից: «Ինչպես գիտեք, ես ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահն եմ եւ այդ 2 պաշտոնները միասին համատեղել դժվար կլինի: Խմբակցության քարտուղարի պաշտոնն էլ բավականին բարդ եւ ծանր աշխատանք է»,- հիմնավորեց Հովհաննես Սահակյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
727 դիտում
12:39 13-01-2025
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
886 դիտում
11:55 13-01-2025
Եռաբլnւրից ծաղիկներ գողացած անձանցից երկուսը կալանավորվել են. ՔԿ